Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կյուրեղյանը՝ դատավորին. «Նոստրադամուսի բարեկա՞մն եք»

Օգոստոս 31,2017 13:24

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստը վերսկսվելուն պես ամբաստանյալները ժամանակավորապես բերվեցին նիստերի դահլիճ՝ պաշտպանների ներգրավման հետ կապված կարծիք արտահայտելու: Նախորդ նիստերում նրանք որոշակի ժամանակահատվածով հեռացվել էին՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանի (այս գործով եւս ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի եղբայրը.-խմբ.) համար, որի պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, եւ որը, իր խոսքով, խուզարկվելու պատճառով չէր ներկայանում, հրավիրվել էր հանրային պաշտպան՝ Լիանա Գասպարյանը: Նրա ներգրավման առնչությամբ կարծիք հայտնելու փոխարեն Կյուրեղյանն ասաց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է անում:

«Դատարանը մինչ օրս չի լսել, թե մենք ինչու չենք ոտքի կանգնում իր գալուն պես, իսկ լսելուց էլ ընդհատել է: Ես ոտքի չկանգնելու համար հեռացվել եմ: Փոխարենը, դատավորը գուշակություններ է անում եւ ասում է, թե գիտի՝ մենք ինչ ենք ասելու…Նոստրադամուսի բարեկա՞մն է դատավորը»,-ասաց Սերգեյ Կյուրեղյանը: Ապա հավելեց. «Ես այստեղ եմ ոչ թե դատարանի, այլ իմ ժողովրդի համար: Ինչո՞ւ ինձ մինչ օրս չեք հարցնում, թե ինչու ոտքի չեմ կանգնում»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա հարցադրումներին չարձագանքեց եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Նիստը կրկին ընդմիջվեց:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031