Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի ճանապարհը` Արցախի շրջափակման յուրօրինակ ճեղքում (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 13:53

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը սկսել է Արցախի խորհրդարանի իր գործընկերների հետ ակտիվ համագործակցություն: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է առավել խորը համագործակցեն արցախցի իրենց գործընկերների հետ՝ ներկայացնելով խորհրդարանական աշխատանքի հայաստանյան և միջազգային փորձը: Հանձնաժողովի անդամները վերջերս եղել են Արցախում: «Արցախում ներկայացրել ենք հինգ տարբեր թեմա՝ երկու օր տևած նիստերի ընթացքում: Դրանք էին՝ օրենքների կիրառման վերահսկողություն, խորհրդարանական բյուջետային գրասենյակի ստեղծում, հաշվեքննիչ պալատի մասին օրենքի ընդունման շուրջ քննարկումներ, խորհրդարան-հաշվեքննիչ պալատ համագործակցությունն ապահովող մարմնի ստեղծում և ծրագրային բյուջետավորումներ: Արցախցի մեր գործընկերները լավ պատրաստվել էին այս քննարկումներին, և կարողացանք բավական լուրջ աշխատանք կատարել: Բոլոր թեմաներով բավական հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին: Հիմնական շեշտադրումը հանրային ֆինանսների արդյունավետ ծախսման թեման էր»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր՝ Վարդենիսի ճանապարհի շահագործմանը, բանախոսն ասաց, որ ավտոճանապարհի գործարկումը չափազանց մեծ ձեռքբերում է: Նրա համոզմամբ, սա Արցախի շրջափակման յուրօրինակ ճեղքում է: Նոր ճանապարհը 10-20 կիլոմետրով կրճատում է Արցախ հասնելու ժամանակահատվածը և էապես նպաստում զբոսաշրջիկների ներհոսքի ավելացմանը:

Գագիկ Մինասյանը խոսեց նաեւ Արցախում տնտեսական աճի մասին:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031