Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փորձագետի՝ կադրային քաղաքականության մեջ թափանցիկության ապահովման բացակայությունը լուրջ խնդիր է

Օգոստոս 31,2017 15:16

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արեւիկ Անափիոսյանը կրթական ոլորտի ամենախոշոր խնդիրներից մեկը համարում է համաչափ զարգացման ու սոցիալական խնդիրները:

Ըստ նրա, աշակերտների քանակով պայմանավորված  դպրոցների շարքային պայմանների առումով տարբերություն կա, որքան շատ են աշակերտները՝ այնքան լավ պայմաններ են դպրոցում:

Այսօր «Հոդված 3» ակումբում նա ասաց, որ շատ քիչ համայնքներում կան ավագ դպրոցներ, ըստ նրա՝ որ համայնքում էլ չկա ավագ դպրոց, պատճառաբանում են, թե միջնակարգ դպրոց կա. «Բայց բոլորս գիտենք՝ միջնակարգ դպրոցների ու ավագ դպրոցների ծրագրերը տարբերվում են»:

Փորձագետի համար խնդիր է նաեւ դպրոցների կուսակցականացված լինելու հանգամանքը. «Ընտրությունների նախօրեին տեսանք՝ թե  ինչպես են օգտագործվում քաղաքականացված գործիքները,  խնդիրն այն է, որ ունենք այնպիսի մշակույթ, որը կարող է փոխանցվել մյուս իշխանություններին նույնիսկ իշխանափոխության դեպքում»:

Հաջորդ խնդիրը, ըստ բանախոսի,  կադրային քաղաքականության մեջ թափանցիկության ապահովման բացակայությունն է. «Չարաշահումներ են լինում ուսուցիչների ընդունման գործընթացում, թափանցիկության բացակայություն կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031