Լրահոս
Օրվա լրահոսը

Դեխնավիի փաստաբանը կբարձրացնի գործով վկայի ցուցմունքի արժանահավատության հարցը

Օգոստոս 31,2017 17:08

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2015 թվականի՝ դեկտեմբերի վեցին՝ հանրաքվեի օրը, հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարի-Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:

Հարցաքննվեց երկու վկա՝ Ռոմիկ Դանիալը, որը նշված տեղամասում դեպքի օրը դիտորդ է եղել եւ միջադեպի ժամանակ քվեարկության մասնակից Կարեն Մանուկյանը:

Ռոմիկ Դանիալը պատմեց, որ միջադեպի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանն է հարվածել Դեխնավիին եւ ոչ թե հակառակը: Ըստ վկայի, Ազոյանի ցուցումով խլել են իր տեսախցիկը՝ միջադեպը նկարահանելու համար:
Կարեն Մանուկյանն ասաց, որ չի մտաբերում միջադեպի մանրամասները, հարվածի մասին էլ չհիշեց, բայց պնդեց իր նախաքննական ցուցմունքը, որով նա հայտնել էր, որ Դեխնավին է հարվածել Ազոյանին: Դեխնավիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ դատաքննության ավարտից հետո կբարձրացնի այս վկայի ցուցմունքի արժանահավատության հարցը: Մանուկյանը միջադեպին իր մասնակցության ժամ էր ֆիքսել երեկոյան վեցը, մինչդեռ ըստ գործի նյութերի ու վկաների ցուցմունքների՝ միջադեպը ժամը չորսի շրջակայքում է եղել: Դավիթ Գյուրջյանի համոզմամբ, այս վկան միտումնավոր է կեղծում մասնակցության ժամը, որ ազատվի մյուս վկայի՝ Ռոմիկ Դանիալի միջադեպի մասնակցությունից:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի երկուսին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031