Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում կհնչեն Տիգրան Մանսուրյանի . (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 20:03

Հոկտեմբերի 1-ին Վանաձորում կկայանա մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Համերգի մանրամասները քննարկելու նպատակով այսօր Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ու Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը հանդիպեցին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Երեկոն կազմակերպելու համար՝ դահլիճի ընտրության հարցում եղան մի քանի տարբերակներ: Տիգրան Մանսուրյանն իր խոսքում ասաց, որ իրենց համար առաջնայինը ոչ թե դահլիճի մեծությունն է, այլ ակուստիկան:

Սա մաեստրոյի առաջին հեղինակային համերգն է Լոռվա աշխարհում. «Ես այստեղ մեծ բարեկամներ եմ ունեցել՝ աշխարհով մեկ հայտնի դարձած: Հրանտ Մաթեւոսյանն է ինձ համար սրբություն, Սոս Սարգսյանն է այստեղից, անունները շատ են… Ես փաստորեն գալիս եմ, թե ՛ Վանաձորի լսարանին, եւ՛ թե էն աշխարհում գտնվող իմ ավագ ընկերներին. Էս կապերի մեջ է ինձ համար էս համերգը»:

Ծրագիրն ունի 20 տարվա պատմություն: Երեկոն հիմնված կլինի Ավետիք Իսահակյանի եւ Չարենցի պոեզիայի հիմքի վրա. «Իսահակյանը կարող ենք ամբողջությամբ այստեղ անել, հետո կմտածենք, թե ինչ կարելի է ավելացնել: Չարենցն ամբողջությամբ չենք կարողանա»,- քննարկման ժամանակ ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Մի քանի տարբերակներ քննարկելուց ու դահլիճներում լինելուց հետո, ի վերջո որոշվեց. Համերգը կկայանա Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում. «Մենք սա չենք ուզում դասել հերթական կամ շարքային բեմելների շարքին: Մեզ համար սա երեւույթ է, իրադարձություն, դրա համար կուզեինք նաեւ էսթետիկական մասն ապահովվեր… Ես Գյումրու համերգին եղել եմ, այդ համերգը ձեր այլ ստեղծագործության մեջ էր, ավելի պրոֆեսիոնալ էր: Կուզեմ, որ այստեղ ավելի թեթեւ ու ընկալելի լինի: Ժողովուրդը սպասում է ձեր հայտնի ստեղծագործություններին»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Իսկ հոկտեմբերի 2-ին Մանսուրյանի ստեղծագործական երեկոն կլինի նաեւ Հառիճավանքում: Համերգ է նախատեսվում նաեւ Արցախում:

Մարմամասները` տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031