Արթուր Պետրոսյան. «Չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ». ffa.am

Արթուր Պետրոսյան. «Չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ». ffa.am

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

– Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում:

– Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ  լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի:

– Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:

– Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է:

– Բոլորն այստեղ սպասում են հեշտ  խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում:

– Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:

– Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:

– Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

– Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:

–  Անկեղծ ասած՝ ոչ:

–  Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:

–  Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ:  Դուք ունեք  շատ  լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ffa.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք