Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է». Վիգեն Սարգսյան

Սեպտեմբեր 01,2017 21:21

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դրոշները, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի ձեռամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն: Մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

«Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»,- մոնթեականներին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է  նախարարը` հավելելով, որ վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է,  երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին:

«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին:

Հանդիսավոր միջոցառումից հետո նախարարը, հյուրերի հետ, շրջել է վարժարանի տարածքում, այնուհետև «Արիության դաս» անցկացրել մոնթեականների համար:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930