Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր մենք կարող ենք հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի փողոցում» (տեսանյութ). Ա1+

Սեպտեմբեր 02,2017 21:28

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նույնպես դեմ է փողոցներն անվանափոխելու առաջարկին. «Մենք այսպես կաղավաղենք մեր պատմությունը, մենք լավ էջեր ունեցել ենք, բայց վատ էլ ենք ունեցել, պետք չի մաքրել, ջնջել այդ ամենը, դա էլ է պատմություն: Ու ավելի լավ կլինի սրա փոխարեն քաղաքի մաքրության մասին մի փոքր մտածեին»,- նշում է երգիչն ու հավելում, որ այսպիսի նախաձեռնություններից առաջ հանրությանը պետք է պատրաստել, տեղեկացնել նրանց, ու այդ ամենը, ըստ նրա պետք է անեն մասնագետները. «Թե չէ՝ մարդիկ կան, կարծում են, որ շատ խելոք են, ասում են՝ փոխենք ու վերջ»:

«Նախեւառաջ, պետք էր քաղաքական գնահատական տալ բոլշեւիկյան ժամանակաշրջանին, գաղտնազերծվեին բոլոր փաստաթղթերը, հանրային քննարկումներ հրավիրվեին, որից հետո միայն նման առաջարկներ ներկայացվեին»,- կարծում է երգիչ, երգահան Վահան Արծրունին: Ըստ նրա՝  անհասկանալի է նաեւ մեխանիզմը. խմբակցությունն առաջարկն անում է ավագանուն, որի անդամներն էլ որոշում են կայացնում. «Հենց մի խումբ մարդկանց առաջարկով էր, որ այսօր Էջմիածնում ունենք Արամ Ասատրյանի անվան փողոց: Նույն հաջողությամբ մի օր կարող ենք հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի անվան փողոցում»,- ասաց նա, ինչին Նիկոլայ Ծատորյանը արձագանքեց. «Բերանդ խերով բաց»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ի՞նչ լավ առիթ է իրենց ցույց տալու, ,,սուր – սուր,, մտքեր արտահայտելու ու մեկ անգամ ևս իրենց գոյությունը հիշեցնելու…

  2. Մանուշ says:

    Ծատուրյան Կոլյա, բայց հաստատ քո անունով էլ ոչ մի բան չի կոչվի: Մի մոռացիր, թե ինչեր ես արել Խորեն Աբրահամյանի դեմ: Յութուբում կարելի է դիտել…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930