Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փասադինայի քաղաքապետին

Սեպտեմբեր 02,2017 22:35

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Փասադինայի (ԱՄՆ) քաղաքապետ պրն. Թերրի Թորնեքի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը բարի գալուստ մաղթեց քաղաքապետին Սուրբ Էջմիածին։ Նորին Սրբությունը ողջունեց Վանաձորի ու Փասադինայի միջև 25 տարիներ առաջ ձևավորված սերտ կապերը և այսուհետ ևս արդյունավետ գործակցություն ցանկացավ քույր քաղաքներին։

Փասադինայի քաղաքապետը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա խոսեց քաղաքի կյանքում հայ համայնքի կարևոր ներկայության և ներդրման մասին։ Կարևորելով Եկեղեցու առաքելությունը համայնքային կյանքում՝  տիար Թորնեքը տեղեկացրեց Վեհափառ Հայրապետին նաև քաղաքապետարանի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի միջև ձևավորված կապերի վերաբերյալ։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ կրթական և սոցիալական ոլորտներում ծավալած գործունեությանը։ Խոսվեց նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայ Եկեղեցու խաղաղարար առաքելության մասին։

Հանդիպման ավարտին քաղաքապետ պրն. Թերրի Թորնեքը Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ Ավանդատուն-թանգարանում պահվող հոգևոր և մշակութային արժեքներին։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930