Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին. www.aliq.ge

Սեպտեմբեր 03,2017 15:47

www.aliq.ge.Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Մեր ունեցած տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:

Նշենք նաեւ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ, երբ տեղեկատվություն տարածվեց զորավարժությունների մասին, չէր նշվում Ադրբեջանի անունը, այլ նշվում էր, որ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից, Վրաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ուկրաինայից ներկայացուցիչները:

Լուսանկարը` Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930