Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլումբիացի ապստամբները պնդում են, որ իրենց հայ գերին սպանվել է փախուստի փորձ կատարելիս. «Ազատություն»

Սեպտեմբեր 03,2017 19:44

Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացին, ով վեց ամիս պատանդ է պահվել զինյալների մոտ, ապրիլին սպանվել է փախուստի փորձ կատարելիս։

Reuters գործակալությանը տված հարցազրույցում ELN-ի հրամանատարներից մեկը, ով ներկայացել է Երսոն անվամբ, հայտարարել է, որ Արսեն Ոսկանյանը սպանվել է այն ժամանակ, երբ մի նռնակ հափշտակելով՝ փորձել է դիմել փախուստի։

«Նա սպանվել է․․․ մարմնի հարցը կորոշվի բանակցությունների արդյունքում», – ասել է ELN-ի ներկայացուցիչը՝ չներկայացնելով Ոսկանյանի սպանության մասին վկայող որևէ ապացույց։

Reuters-ը գրել է, որ իրավիճակին տեղյակ ևս մեկ անձ է հաստատել Ոսկանյանի սպանության հանգամանքը, սակայն գործակալությունը չի կարողացել հստակ փաստեր գտնել։

Ավելի վաղ France-Presse լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ոսկանյանին հաջողվել է փախչել՝ զինաթափելով զինյալներից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին:

Արթուր ՊԱՊՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930