Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի գավաթի խաղարկությունում

Սեպտեմբեր 03,2017 22:27

Թբիլիսիում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթեց հարավաֆրիկացի Դանիել Կաուդերիին (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, ռուսաստանցի Բորիս Գրաչովի եւ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվեց Անտոն Կովալյովին (Կանադա):

Վաղը կկայանան 1/64-րդ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930