Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին աշխարհի գավաթից

Սեպտեմբեր 05,2017 23:13

Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չհաղթահարեցին Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64  եզրափակիչ փուլը:

Այսօր մեր երկու գրոսմայստերներն էլ տանուլ տվեցին արագացված շախմատում  եւ 1,5/2,5 ընդհանուր հաշվով դուրս մնացին պայքարից. Մելքումյանը պարտվեց Բորիս Գրաչովին, Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնին:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը 1/32 եզրափակչում աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930