Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ՊՆ․ Հայաստանը դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը Agile Spirit 2017-ին. «Ազատություն»

Սեպտեմբեր 07,2017 22:11

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին այսօր «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային «Ազատության» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․- «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական ծրագրավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ:

Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական ծրագրավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը: Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վրացական կողմը տեղեկացվեց, որ հայաստանցի սպաները չեն կարող մասնակցել զորավարժությանը: Հրաժարվելու պատճառը չներկայացվեց»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930