Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի հատված սոճիների փայտանյութով բեռնված մեքենան հարվածել է ազգային պարկի տեղամասի ղեկավարի մեքենային և դիմել փախուստի

Սեպտեմբեր 08,2017 21:12

Սույն թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 23.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացիական առանց պետհամարանիշների  բեռնատար Գազ 66  մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը, դուրս մղելով ճանապարհից վնասել է այն և դիմել փախուստի:

Միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի և 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին և   շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:

Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930