Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը Լիսաբոնում կոչ է արել հետամուտ լինել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի լիարժեք հետաքննությանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 22:25

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Լիսաբոնում ելույթիս ընթացքում կոչ եմ արել ԵԽԽՎ պատգամավորներին հետամուտ լինել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի լիարժեք հետաքննությանը իրենց պետություններում, ինչպես նաև ԵԽԽՎ մակարդակում, վերականգնելու համար այդ կառույցի ժողովրդավարական համբավը և հեղինակությունը»։

«Մենք Հայոց ցեղասպանության թեման քննարկել ենք այս 100 տարիների ընթացքում և, ցավոք, շարունակելու ենք այն քննարկել երկար ժամանակ, մինչև Թուրքիան չընդունի պատմական ճշմարտությունը»,- ասել է նա:

Ավելի ուշ նաեւ հավելել է. «Կոնֆերանսի ընթացքում ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ծանր տարավ Հայոց ցեղասպանության մասին իմ հիշատակումը և ժխտողականությամբ հանդես եկավ։
Ստիպված եղա վերջում կրկին անդրադառնալ հարցին»։

Արմեն Աշոտյանը հիշատակել է, որ իր նախնիները  եղել են Սեբաստիայից՝ այժմյան Թուրքիայի արևելյան հատվածից, Ցեղասպանության հետևանքով հայտնվել են Հալեպում, հետո Սալոնիկում:  «1947 թվականին նրանք եկել են Սովետական Հայաստան, և հիմա ես այստեղ եմ: Ահա որն է տարբերությունը. Ձեր համար Ցեղասպանության թեման քաղաքական է, ինձ համար՝ իմ ընտանիքի պատմությունը»,- ասել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930