Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կուսուցանեն բրիտանական ծրագրերով

Սեպտեմբեր 09,2017 17:22

Բաղրամյան 67/1 հասցեում  սեպտեմբերի 9-ին կայացավ  Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցի (BISA) բացման արարողությունը: Դպրոցը լրացուցիչ կրթություն է ապահովում հանրակրթական դպրոցին զուգահեռ: Երկու տարվա ուսումնասիրությունից հետո շրջանավարտները ստանում են Edexcel international advanced level որակավորում, որը հնարավորություն է տալիս եվրոպական եւ բրիտանական համալսարաններ ընդունվել առանց հավելյալ քննությունների:

Բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը նշեց, որ երկու տարվա աշխատանքից հետո, վերջապես, սկսում են ուսուցումը բրիտանական կրթական ծրագրերով: «Այն  ընթացքը, որ երկու տարվա ընթացքում կունենան մեր սովորողները, կլինի բավականին հետաքրքիր, բայց նաեւ դժվար, որովհետեւ ուսուցումը մեզ մոտ տարբերվելու է հանրակրթական ծրագրերից: Մյուս կողմից, դա նաեւ հնարավորություն է տալու համալսարանական կրթություն ստանալ դրսում»,- նշեց ակադեմիական տնօրենը: Կրթությունը բրիտանական միջազգային դպրոցում երկու տարի է, ուսման վարձը՝ 900 000 դրամ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930