Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ»-ի այս շաբաթվա թոփ 5 մեկնաբանությունները

Սեպտեմբեր 09,2017 19:30

Aravot.am-ը վերահրապարակում է սոցիալական ցանցերում «Առավոտի» էջերում և կայքում հրապարակված այն մեկնաբանությունները, որոնք մյուս օգտատերերի կողմից հավանության են արժանացել և որոնց շուրջ քննարկումներ են սկսվել: Այս ցուցակում տեղ են գտել միայն հայատառ մեկնաբանությունները, որոնք վիրավորանք չեն պարունակում:

Եվ այսպես այս շաբաթ լայն քննարկում է ծավալվել Վահրամ Թոքմաջյանի «Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդակային ու հակահայկական էջերը» հոդվածի շուրջ: «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջում Մխիթար Մկրտչյանը գրել է. «Այո, իրոք ամոթալի ու ցավալի էջեր են մեր պատմության համար։ Այո, իսկապես այդ մարդկանց անունով փողոցներ ունենալը ապագա ազատատենչ ու անկախ ժողովրդավարական երկրի ազատ քաղաքացիներ դաստիարակելու տեսանկյունից տարակուսանք առաջացնող են։ Իհարկե, դրանք պետք է անվանափոխել, բայց ովքեր են հիմա երկրի ղեկավարները` նախկին կոմունիստներ ու կոմսոմոլները, որոնք ուղեղները անջատած մի քանի տասնամյակ առաջ բղավում էին «կեցցե, հոկտեմբերյան հեղափոխությունը ու ընկեր Լենինը», մինչև քամելեոնի նման գույները փոխող քծնանքի ու շողոքորթության դափնեկիրները չգնան իշխանությունից հազիվ թե նման բան թույլ տրվի այս երկրում։ Այս անկախության տարիների իշխանության եկածներից շատերն էլ նույն տականքներն են, ինչ այդ բոլշևիկները… Լավ առաջարկություն է , բայց ժամանակավրեպ, չէ որ քաղաքապետը արդեն հանդես եկավ դեմ, իսկ իշխանությունը այդ մարդկանց ձեռքին է»:

Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդկային ու հակահայկական էջերը

Մյուսը «Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել» հոդվածն է, որը «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը. «Սա այն դեպքն է, երբ ՀՀ քննչական կոմիտեն դրսևորում է տարբեր մոտեցում նույն խնդրին: Այն, որ սույն գործով Տեր-Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, շատ ճիշտ որոշում է: Տառացի նույն հանգամանքներում խարդախություն են կատարել Սարգիս Կարապետյանը, նրան ղեկավարել է «Արցախբանկ»-ի մասնաճյուղի կառավարիչը, գրավադրվել ու արդյունքում, հափշտակվել է Արայիկ Սարգսյանինին պատկանող գույքը: Այս դեպքը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունը դիտարկում է որպես քաղաքացիա -իրավական հարաբերություն: #Քննչական_կոմիտե»

Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. shamshyan.com

Մյուսը Անուշ անունով օգտատիրոջ մեկնաբանությունն է Aravot.am կայքում Հռիփսիմե Ջեբեջյանի՝ «Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու» հոդվածին. «Իսկ ինչպիսի՞ անդրադարձ պիտի ունենա պարոն նախարարը դպրոցում աշխատող այլ հաստիքների վրա: Այսքան տարի, ես ինքս աշխատելով դպրոցում հասկացել եմ, որ այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն ուսուցիչ բառի տակ չեն ներկայացված ընդհանրապես արհամարհված են թե՛ դպրոցում, թե՛ կրթության այլ բարձրաստիճան ներկայացուցչություններում: Եկեք պարզաբանենք. դպրոցում և՛ ուսուցիչը, և՛ տնօրենը, և՛ փոխտնօրենը, ու բարձաստիճան ատյաններում՝ թե՛ տեսուչները, թե՛ վարչությունների պետերը, դրան հավելենք նաև թե՛ «» կազմակերպությունը, թե՛ «» կազմակերպությունը, թե՛ ԳԹԿ-ն, թե՛ Տեսչությունը, թե՛ Վարչական շրջանների Կրթական բաժինները, հաշվի առեք, ընդհանրապես ո՛չ ո՛ք, չի կարող աշխատել, եթե դպրոցում չաշխատի գործավարը և օպերատորը  (այստեղ տեղին է շեշտադրել նաև գրադարանավարի չգնահատված աշխատանքը):

Հասկանում եք, եթե չաշխատեն օպերատորը և հատկապես գործավարը, ապա և ոչ մեկ չի կարող աշխատել:

Հետևաբար, ինչու՞ դպրոցներում փոփոխություններ կատարելու դեպքում, միշտ շեշտվում է հենց ուսուցիչ բառը, ի՞նչ է դպրոցում միայն ուսուցիչն է աշխատում: Եթե ուսուցչի աշխատանքը համարվում է բարդ, քանի որ նա սերունդ է կրթում և պիտի կարողանա ճիշտ հարաբերություններ ստեղծել իր և երեխայի, ինչպես հասարակության ապագա ներկայացուցչի միջև, ապա դպրոցի գործավարը, օրինակ, ստիպված պիտի լինի կրկնակի, եռակի և քառակի անգամ հանդես գալ որպես «», քանզի աշխատանքի բերումով նա պիտի շփվի բոլորի հետ. աշակերտ, ծնող, ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն, վերադաս, ինչպես նաև սպասարկող անձնակազմեր և աշխատանքների ծավալով, բնույթով, տեսակարար կշռով ստիպված է լինում կատարելու բազմապիսի աշխատանքներ, ինչպես նաև կադրային աշխատակցի աշխատանք, քանի որ դպրոցը չունի որպես այդպիսին կադրերի բաժին, ուստի թե՛ աշխատակիցների կադրային աշխատանքը, թե՛ աշակերտների կադրային աշխատանքը, նույնպես իրականացնում է դպրոցի գործավարը, բայց արի ու տես, որ ամենացածր աշխատավարձը դպրոցում ստանում են գործավարն ու օպերատորը, որ կազմում է ՀՀ նվազագույն աշխատավարձը, որը հավասար է դպրոցի տնտեսական սպասարկող անձնակազմի աշխատավարձին: Ես նկատի չունեմ, որ սպասարկող անձնակազմի համար այդ չնչին գումարն իր կատարած ահռելի աշխատանքի դիմաց արդարացի գնահատական է (քանի որ տեխնիկական սպասարկող անձնակազմի աշխատակիցը ստիպված է լինում ամբողջ օրը լվանալ ու մաքրել միջանցքները, զուգարանները, դասարանները, միևնույն ժամանակ դասերից հետո մնալ և հավաքել աղտոտված դասասենյակներն ու նախապատրաստել դրանք վաղվա ուսումնական օրվա համար): Ինչևիցե, եկեք համաձայնեք, որ դպրոցի գործավարի աշխատավարձ կոչվածը սարսափելի ծիծաղելի թիվ է նրա կատարած աշխատանքի դիմաց: Հիմա ուզում եմ հասկանալ, պարոն Մկրտչյան, Դուք նույնպես «» ունեք դպրոցի այլ հաստիքների վրա ՝գործավար, օպերատոր, գրադարանավար, հաշվապահ, թե՞ գոնե մի պահ Ձեր մտքով անցել են այս մարդիկ:

Կարծում եմ, որ ոչ, քանի որ այդ դեպքում Դուք չէիք շեշտադրի «» բառին և Ձեր փոփոխության արժանի փաթեթում կներառեիք, ոչ թե «» բառը, այ «»-ը, որը կլուծեր դպրոցում աշխատող այլ հաստիքների աշխատակիցների դեմ ծառացած շատ ու շատ խնդիրներ: Ի դեպ, ասեմ, իսկ ինչպե՞ս պիտի հաշվարկեք այն անարդարացի խնդիրը, որն այսքան տարի ծառացած է նորից ու նորից դպրոցի գործավարի, գրադարանավարի թույլ ուսերին /այստեղ նշեմ նաև դպրոցների բուժքույրերի արհամարհված աշխատանքը նրանց գերատեսչությունների կողմից. կարող եք պատկերացնել, որ այդ բարդ աշխատանքի համար նրանք վարձատրվում են անգամ ՀՀ նվազագույն աշխատավարձից կրկնակի անգամ ցածր աշխատավարձով, միևնույն ժամանակ անընդհատ լռում են, քանի որ վախենում են զրկվել Անգամ այդ չնչին ողորմությունից, հանձինս առողջապահության նախարարության բարձիթողի իշխանությունների. Դուք ասում եք, որ ուսուցիչը միևնույն աշխատանքի համար մեծ և փոքր դպրոցներում չպիտի վարձատրվի տարբեր չափի գումարներով, քանի որ աշակերտների շատ կամ քիչ լինելու պարագայում, միևնույնն է ուսուցիչն իրականացնում է նույն աշխատանքը: Այդ դեպքում ինչպիսի՞ լուծում պիտի առաջարկեք այն անարդարության դեմ, որ մեծ և փոքր դպրոցներում գործավարները, գրադարանավարները և օպերատորները վարձատրվում են նույն աշխատավարձով, չէ՞ որ այս վերջինների դեպքում կախված աշակերտների քանակից, նրանց ներհոսքից ու արտահոսքից աշխատանքների ծավալները սարսափելի տատանվում են:

Այո, փոքր դպրոցի գործավարն էլ է կատարում իր աշխատանքը այնպես ինչպես մեծ դպրոցի գործավարը կամ գրադարանավարը, բայց փոքր դպրոցում գործավարը ունենում է հանգստանալու և մեկ բաժակ սուրճ ըմպելու հնարավորություն, իսկ մեծ դպրոցի գործավարը զրկված է լինում անգամ այդ հնարավորությունից՝ ավելի շատ աշակերտներ, ավելի շատ ներհոսք ու արտահոսք, ավելի շատ աշխատակիցներ, համաձայն որոնց առկայության աշխատանքների ծավալները խիստ տարբերվում են միմյանցից: Խնդրում եմ, պատասխանեք ինձ հուզող այս հարցերին, քանի որ համբերության բաժակն այլևս սահմաններ չունի: Իսկ հարկ եղած պարագայում կարող եմ անգամ անձամբ ներկայացնել ամենը: Հարգանքներով դպրոցի աշխատակից: Հուսամ, որ նամակս կգտնի իր արժանվույն տեղը և հասու կլինի պարոն նախարարին, և ես, միգուցե, ստանամ պատասխան ինձ հուզող հարցերին, իսկ ավելի լավ կլինի ստանամ լուծում այս անարդարացի խնդրի վերանայմանը և վերաձևակերպմանը»:

Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու

Լավատես անունով օգտատերը մեկնաբանել է նաև Նելլի Բաբայանի՝ «Մեր պետությունը ՀՀ քաղաքացու կյանքը այլ երկրում փրկելու որևէ լիազորություն չունի» հոդվածին. «Հիշեցնում է առաջին հանրահավաքների ժամանակները, երբ միամտորեն կարծում էինք, որ եթե նամակ գրենք Միացյալ Ազգերի Կազմակերպությունը կամ Խորհրդային Միության կառավարությանը ու նրանք հենց իմանան մեր արդար պահանջները, միանգամից կաջակցեն, կյանքը ցույց տվեց, միակ իրական արդար ուժը ազգի նվիրյալների՝ ազնվականների անձնական նախաձեռնության մեջ է, հիմա էլ, եթե մեր կառավարությունը բաղկացած լիներ ազգանվեր ազնվականներից, հիվանդ քաղաքացու խնդիրը անլուծելի չէր մնա: Ինչքան բանակին մարտունակ զինվոր է պետք, այնպես էլ ազգին մարտունակ քաղաքացի է պետք ու այդ ժամանակ էլ կունենանք ազնվականներից կազմված կառավարություն: Կարելի է խնդրել մեր որեւէ ազնվականին՝ ասենք Տիգրան Մանսուրյանին, իր անունով թող հաշիվ բացի՝ ազնվական կառավարության հիմնադրամ ու փոխանցված փողն ուղարկել մեր հիվանդին: Մարտիրոս Սարյանը մեր առաջին համալսարանի ուսանողների համար լուսանցքները ինքն իր ձեռքով էր գծում, դրանից իր հանճարը չպակասեց, այլ ավելացավ»:

Մեր պետությունը ՀՀ քաղաքացու կյանքն այլ երկրում փրկելու որեւէ լիազորություն չունի

Քննարկում է ծավալել նաև Արամ Աբրահամյանի «Մեծամտության վնասները» խմբագրականի շուրջ: Լավատես անունով օգտատերը գրում է. «Ասենք բռնցքամարտում կան տարբեր քաշային կարգեր եւ այդ մարզաձեւի օրենքների համաձայն մի քաշային կարգի բռնցքամարտիկը այլ քաշային կարգի բռնցքամարտիկի հետ չի մենամարտում: Բայց այնտեղ, որտեղ օրենք չկա կամ այն չի գործում, շատ էլ հնարավոր են տարբեր քաշայինների մենամարտեր: Միջազգային հարաբերություններում նույնպես կամ չկան օրենքներ, կամ էլ դրանք չեն գործում: Դրա համար՝ Ա Մենք պետք է անհապաղ կազմենք պետությունների ՝քաշային՝ աստիճանավորում ըստ կարգերի եւ որոշենք, թե ո՞ր կարգի մեջ ենք մտնում: Բ Մեզնից ավելի ծանր քաշայինների հետ հարաբերվել միայն մեր կարգի եւ մեզնից ավելի թեթեւ պետությունների հետ համատեղ ճակատով՝ այսինքն` ստեղծում ենք վերպետական կառույց, որի հավաքական քաշը մտնում է նույն կարգի մեջ, ինչ մեզնից ավելի բարձր կարգի պետությունն է, որի հետ մտադիր ենք կամ համագործակցել, կամ էլ մենամարտել: Գ Կառույցները կամ համագործակցում են կամ էլ մենամարտում,երրորդ տարբերակն ալարկոտների համար է, համագործակցելու իմաստը՝ վերպետական կառույց ստեղծելն է եւ այդ հավաքական ուժով մտնել միջազգային քաղաքական ռազմադաշտ: Դ Քաղաքացին նույն պետական միավորն է եւ քանի որ քաղաքացիների հետ լուրջ հաշվի չեն նստում, ամեն մի քաղաքացի պետք է միավորվի իր նման քաղաքացու հետ ու համատեղ ճակատով գնա իր ընտրած պատգամավորի նստավայր ու պահանջներ ներկայացնի, որի չիրականացման դեպքում պահանջի այդ պատգամավորի հրաժարականը»:

Մեծամտության վնասները

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930