Լրահոս
Օրվա լրահոսը

Քարահունջի թեմայով բանավեճերը շարունակվում են

Սեպտեմբեր 09,2017 22:25

Սեպտեմբերի 9-ին Տեսակետ ակումբում կայացավ հերթական ասուլիսը Քարահունջի թեմայով: Ասուլիսի հյուրերն էին մաթեմատիկոս, ՀՌՀ համալսարանի դոցենտ Վաչագան Վահրադյանը և հետազատող Գոռ Հովսեփյանը Կալինինգրադից։ Բանախոսները ներկայացրին իրենց կատարած վերջին հետազոտության արդյունքները։ Ասուլիսի ընթացքում ցույց տվեցից նաև հետազոտության արդյունքում արված լուսանկարներ։

Ըստ Վաչագան Վահրադյանի՝ ամենամեծ հետազոտությունը կատարել է Պարիս Հերունին. նա ուշադրություն է դարձրել քարերի մեջ բացված անցքերի վրա և ուսումնասիրել է, թե անցքերից յուրաքանչյուրը երկնքի որ կետին, որ աստղին է նայում ու էդպես հաշվարկել է Քարահունջի տարիքը։

«Նրանից հետո ես սկսեցի ուսումնասիրել հուշարձանը, իմ ուշադրությունը գրավեց քարերի դասավորվածությունը և իմ ուսումնասիրությունների արդյունքում ես պարզեցի, որ քարերի դասավորվածությունը հիշեցնում է Կարապի համաստեղությունը: Իմ վարկածը ստացավ միջազգային ճանաչում։ Մեր բացահայտումը հնարավորություն տվեց պարզել Քարահունջի տարիքը և Պորտասարի գաղտնիքը»,-ասաց պարոն Վահրադյանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քարահունջը 14000 տարեկան է, իսկ Պորտասարը՝ 18500։

Հետազատող Գոռ Հովսեփյանը դեմ է այն տեսակետին, թե Քարահունջը աստղադիտարան չէ, իսկ քարերը սովորական քարեր են, բայց ինքը չի համաձայնվել և անձամբ է նայել քարերի անցքերից։ Ըստ նրա, բոլոր քարերն ու անցքերը ունեն իրենց նշանակությունները։ Գիտնական Վահրադյանի ձեւակերպմամբ, քարերի վրա կան հատուկ տեղեր, որտեղ անցքից դիտողը կարող է արմունկը հենել, մատները, ոտքերը, գլուխը ֆիքսել, այդ դիրքում ողնաշարը ուղիղ է մնում, նա այդ ամենը փաստեց նկարներով. «Քարեր կան, որոնք կարծես բազկաթոռ լինեն, նստում ես քարի մեջ, մեջքդ ֆիքսվում է, հայացքդ՝ անցքի միջոցով ուղղվում դիմացի քարի գագաթին, այդպես դիտարկել են քարի գագաթին հայտնված աստղը»:

Նա նաեւ հայտնեց, որ Քարահունջը կրոնածիսական նշանակություն ունի, և հնում աստղերը դիտարկել են, որպեսզի պարզեն, թե որ օրը որ Աստծու պաշտամունքի օրն է։

Մարիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկազ says:

    Վերջին հետազօտութիւնների արդիւնքը, որով ասւած է թէ Քարահունջը պարզապէս դամբարան է, ամենևին չի համապատասխանում իրականութեան: Ինձ թւում է սա Անգլիական խաղ է, որպէսզի Անգլիայի քարահունջը երկրորդ տեղ չը գրաւի: Ինձ յիշեցնում նոյն քաղաքականութիւնը որ վարում է Իսրայէլը չը ճանաչելով հայոց ցեղասպանութիւնը որպէսզի իրենցը միշտ առաջնահերթ տեղը գրաւի: Զգոյշ պէտք է լինենք մեր քարահունջի պարագային: Թոյլ չտանք քաղաքական խաղի ենթարկւի մերը:

  2. Հայկազ says:

    Որպէս լրացուցիչ մեկնաբանութեանս, կուզեմ հաստատել, որ այո, քարահունջը ասղադիտարան է ըստ Բարիս Հերունիի հիմնաւորւած ուսումնասիրութեան, որն ես անձամբ լսել եմ և իհարկէ յիշուած գիտնականների ուսումնասիրութիւնները, որոնք միանշանակ համոզիչ են քան այն գիտնականների, ովքեր դամբարան անուանեցին Քարահունջը: Չափազանց անհիմն և ծիծաղելի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930