Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոսկեպարի սահմանագոտում գտնվող հնամենի եկեղեցում զանգ է տեղադրվել (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2017 18:48

Սեպտեմբերի 10-ին Ոսկեպարի սահմանագոտում` հայկական պաշտպանական դիրքերի մոտ գտնվող 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում զանգ է օծվել եւ տեղադրվել: Այն  ձուլվել է 1891թ.` Ռուսաստանի Տուլա քաղաքում: Եկեղեցում տեղադրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերը: Օծվել են նաեւ վերջերս տեղադրված 2 դռները, մոմակալները:  Հոգեւոր կառույցում նորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, գմբեթին աճած բույսերը մաքրվել են, պատի ճաքած քարերը՝ նորոգվել: Եկեղեցու լուսամուտներից չղջիկները մտնում էին ներս, աղտոտում: Հիմա եկեղեցում պատուհաններ են տեղադրված, այլեւս չղջիկները չեն կարող հոգեւոր օջախ մտնել: Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ Տեր Հրայր քահանա Բեջանյանի, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն  Աբազյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Ոսկեպարի եւ հարակից գյուղերի վարչական ղեկավարներ, Ոսկեպարի բնակիչներ, սահմանապահ զինծառայողներ: Վերջում մատաղ է մատուցվել: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուրդյանն ասաց, որ միջոցառումը կայացել է բարձր մակարդակով:

Հետայսու Սուրբ Աստվածածին եկեղեցին կդառնա գործող եկեղեցի. այնտեղ հոգեւոր արարողություններ կկայանան: Սահմանին գտնվող եկեղեցին քարեղեն վկան է մեր հինավուրց պատմության: Այն ոգեղեն ուժ է տալիս հայ սահմանապահներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930