Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2017 20:30

Մեկ տարվա սպասումից, համաշխարհային պրեմիերաներից ու ցուցադրություններից հետո՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» («Deadlock») ֆիլմի համացանցային պրեմիերան webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, հայաստանյան և միջազգային առաջատար մեդիա ռեսուրսներով:

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայացել է Շվեյցարիայում՝ Նիոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է Իրանի  «Ֆաջր», ամերիկյան պրեմիերան՝ Նյու Յորքի Սիրակյուզի, համառուսաստանյան պրեմիերան՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնների շրջանակներում:

«Փակուղու» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:

Ռումինիայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղին» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղի»-ն ներկայացվել է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:

Ֆիլմն ունեցել է նաև  համաշխարհային այլ կինոպրեմիերաներ: «Փակուղին» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ քաղաքներում, փառատոններում և ահա մեկ տարի անց ֆիլմի արտադրությունից և համաշխարհային շրջապտույտից հետո կայանում է ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:

Այս ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին ցուցադրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որի կազմակերպիչն ու համադրողն էր աշխարհահռչակ կինոօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:

Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզի «Evropa Akt Film», Բանգալորի (Հնդկաստան), Ռեյկյավիկի (Իսլանդիա) «Stockfish», Վառնայի, Բաթումիի, Թբիլիսիի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոնների շրջանակներում:

Հարություն Խաչատրյանն արժանացել է նաև մի շարք պատվո մրցանակների որոնցից առավել հիշատակելի են՝  «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն)  և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):

«Փակուղի» ֆիլմը մի մարդու մասին է, որը 1990-ական թվականներին շահում է «բաղձալի» «Գրին քարտը» և ընտանիքով մեկնում Միացյալ Նահանգներ:

Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և «Փակուղի» ֆիլմում ներկայացրել նրա ընտանիքի և կյանքի տարբեր հանգրվանները:

«Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930