Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարին Վիեննայում դասախոսը խորհուրդ է տվել ինչպես ազատվել օլիգոպոլացված շուկաներից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 13:51

Հարցին, թե միջազգային կառույցները, հայաստանյան տնտեսագետները կարծիք են հայտնում, որ Հայաստանում տնտեսության զարգացման համար դեռեւս մի շարք խոչընդոտներ կան` մենաշնորհներ, մրցակցության վատ վիճակ, կոռուպցիա եւ այլն, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Մրցակցային շուկաները աճի պոտենցիալ են նշանակում, դա ընդունված կանոն է, հենց դրա համար էլ կառավարության ծրագրի հիմնական հենասյուներից մեկը` կառավարման ոլորտում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման հաշվին մենք ունենանք էլ ավելի արդյունավետություն: Որտեղ է լինում կոռուպցիան: Կոռուպցիան լինում է այնտեղ, որտեղ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն: Երբ որ պետական չինովնիկը պատասխանատվություն չի կրում իր գործողությունների մասով: Երբ որ հանրությունը տեղյակ չի լինում, թե ինչ պատասխանատվություն կամ ինչ պետք է անի պետական ծառայողը, որպեսզի պատշաճ ծառայություն մատուցի, դրա միակ բանալին էլեկտրոնային կառավարման վրա շեշտադրում կատարելն է»:

Վարդան Արամյանն ասաց, որ տնտեսության մասով էլ` շուկաները պետք է լինեն ավելի մրցունակ: Պարոն Արամյանն ասաց, որ Վիեննայում ուսանելու տարիներին ինքը իր դասախոսին հարց է տվել` ի՞նչ պետք է անել, որ օլիգոպոլացված շուկաներից ազատվել:
«Պետք է մուտքի խոչընդոտները վերացնել»,-պարոն Արամյանին ասել է դասախոսը:

Վարդան Արամյանն այսօր մասնակցում էր Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված համաժողովին:

Այն հարցին էլ, թե տեղյա՞կ եք մուտքի խոչընդոտները վերացնելով շուկայում քանի՞ բանան կամ շաքարավազ ներկրող է ավելացել, ֆինանսների նախարարն ասաց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ այդ հարցը ֆինանսների նախարարության մանդատի ներքո չի. «Ես, իհարկե մակրոտնտեսական ցուցանիշներին տիրապետում եմ, բայց այդ հարցի պատասխանն այլ մարմիններ պետք է տան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930