Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավարին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին

Սեպտեմբեր 11,2017 21:21

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականցվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների առջև ծառացած հիմնախնդիրները և իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին:

Այս համատեքստում արտգործնախարարը կարևորեց տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր գնահատեց կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրքուկում և Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԵՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում:

Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը և իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձան երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության և միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։

Զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը և հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930