Լրահոս
Օրվա լրահոսը

15 հայ նորարար ստարտափ մասնակցել են «Հայաստանյան ստարթափերի ակադեմիան Բեռլինում» միջոցառմանը

Սեպտեմբեր 12,2017 23:01

15 հայ նորարար ստարտափ մասնակցեց «Հայաստանյան ստարթափերի ակադեմիան Բեռլինում» միջոցառմանը, որը կայացավ ս.թ. սեպտեմբերի 3-10-ը, Բեռլինում: Ծրագիրը ներառում էր քառօրյա ինտենսիվ ուսուցում ներդրողներին ներկայանալու, բիզնես մոդելավորման, ներկայացման հմտությունների և վաճառքի թեմաներով, ինչպես նաև անհատական հանդիպումներ ունեցան հնարավոր գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: Միջոցառման գագաթնակետը Հայաստանյան ստարթափերին նվիրված երեկոն էր, որը մեծ հաջողության պսակվեց՝ հավաքելով մոտ 50 ներկայացուցիչ, ներդրողներ և հյուրեր Գերմանիայի ստարտափ և նորարարության էկոհամակարգից:

Նրանցից շատերը Հայաստանի մասին տեղեկացան առաջին անգամ և հաճելիորեն տպավորվեցին՝ իմանալով Հայաստանում առկա նորարարական ներուժի և ստարտափերի էկոհամակարգի մասին՝ միջոցառմանը ներկա հայ ստարտափերի հետ ակտիվ շփումների, հաղորդակցման, պանելային քննարկման, ինչպես նաև հայաստանյան ստարտափերի և նրանց կողմից առաջարկվող անկրկնելի պրոդուկտների մասին պատմող ֆիլմից:

Միջոցառմանը հրավիրված Գերմանիայում Հայաստանի Հանրապետության մեծարգո դեսպան Աշոտ Սմբատյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության զարգացման ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար: Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը և Գերմանիայի կառավարությանը հայաստանյան ՓՄՁ-ներին և ստարտափ էկոհամակարգին ցուցաբերվող օժանդակության համար: «Հայաստանյան ստարթափերի ակադեմիան Բեռլինում» միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930