Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Apple-ը ներկայացրեց հոբելյանական iPhone X-ը, որը արգելափակումից կհանվի դեմքի ճանաչմամբ. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 23:15

Apple ընկերությունը Կալիֆորնիայում՝ «Սթիվ Ջոբսի ստորգետնյա թատրոնում», ներկայացրել է իր նոր՝ հեղափոխական iPhone X, ինչպես նաև iPhone 8 և 8 Plus սմարթֆոնները: Առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակին նվիրված միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացվում էր ընկերության կայքում:

Նոր iPhone X -ը զրկված է ֆիրմային դարձած Home կոճակից: Այն ունի առանց շրջանակների OLED 5,8 դյույմանոց դիսփլեյ: Նոր գաջեթը հագեցած է երկու տեսախցիկով, նորագույն A11 պրոցեսորով և ինովացիոն գրաֆիկական չիպով: Արտաքին աշխարհի հետ կապվելու համար կիրառվում է Lightning պորտը:

iPhone X-ի համար մշակել են ճանաչման նոր համակարգ: Այժմ սմարթֆոնն արգելափակումից կարելի է հանել դեմքերը ճանաչելու FaceID-ի միջոցով: Սմարթֆոնը նաև ստացել է AirPower անլար լիցքավորման հնարավորություն:

Ինչ վերաբերում է iPhone 8 և 8 Plus-ին, ապա դրանք արտաքնապես խիստ չեն տարբերվում նախորդ տարբերակից՝ iPhone 7-ից: Դրանք հասանելի են երեք գույներով՝ սև, արծաթագույն և վարդագույն, նաև ունեն անլար լիցքավորման հնարավորություն:

Ընկերությունը հավաստիացնում է, որ iPhone 8-ն ունի շուկայում ամենաամուր էկրանը՝ միաժամանակ պահպանելով անջրաթափանցությունը և փոշուց պաշտպանվածությունը: Նոր սմարթֆոնը հագեցած է նոր՝ A11 Bionic պրոցեսորով, որի շնորհիվ այն 80 տոկոսով ավելի արագ է աշխատում: Բացի այդ, ընկերությունը թարմացրել է հեռախոսի տեսախցիկները:

Նոր iPhone-ների վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ից iPhone 8-ի համար 700 դոլար, իսկ iPhone 8 Plus-ը՝ 800, իսկ iPhone X-ը՝ 999 դոլար արժեքով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

https://www.youtube.com/watch?time_continue=11&v=K4wEI5zhHB0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930