Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ արեւմտյան երկրներ չե՞ն հրավիրում իրեն, թե՞ հրավիրում են՝ չի գնում

Սեպտեմբեր 13,2017 17:36

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանին, որ լրանում է վերջինիս պաշտոնավարման 1 տարին: Նա հարցրեց. «Արեւմտյան երկրներ, որ դուք չեք այցելում, ներդրումների համար հանդիպումներ չեք ունենում, չեք գնում մայրաքաղաքներ, արդյո՞ք պատճառն այն է, որ ձեզ արեւմտյան մայրաքաղաքներից, կենտրոններից չեն հրավիրում, թե՞ ձեզ հրավիրում են, դուք մերժում եք եւ չեք գնում: Ես կարծում եմ` հրավիրում են, չեք գնում: Երկու տարբերակն էլ շատ վատ է, եթե անգամ չեն հրավիրում»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Իրականում այցը ինքնանպատակ չի: Եթե չենք այցելում, դա չի նշանակում, որ մենք արեւմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսում ենք նման այցեր: Այցը կլինի այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ եւ առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»:

Կարեն Կարապետյանն ասաց. «ԵԱՏՄ անդամ լինելով՝ մենք որեւիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերել»: Նա նշեց, որ արտահանման ծավալը եվրոպական երկրներ գերազանցում է ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալին:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառավարության տուրիզմին, իհարկե, դեմ են եւ շատ են քննադատում կառավարության ուռճացված ծախսերը, բայց մեկ տարվա ընթացքում վատ է, որ դեռ օրակարգ չեն ձեւավորել՝ արեւմտյան երկրներից ներդրումներ բերելու: Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց, որ քննադատության էությունը չի հասկանում, անպայման պետք է ա՞յց ունենալ, դա՞ է ցուցանիշը. «Օրակարգ ունենամ՝ գնալու եմ: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ՝ գնալու եմ Ամստերդամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930