Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման մասին

Սեպտեմբեր 13,2017 17:50

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի  ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:

Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:

Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում,  մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույլտվությունը կտրամադրվի նշված հարցը և  ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի  ավագանու կողմից քննարկվելուց հետո»:

Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:

Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի  այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:

Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների  կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:

Երևանում և այլ քաղաքներում  գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և  քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:

Կից ներկայացվում են՝

  • Սպիտակի համայնքապետարանի գրությունը
  • Եվ առնչվող  տեսանյութերը

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641785125887678/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641806052552252/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641824725883718/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641838295882361/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641850899214434/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930