Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

Սեպտեմբեր 13,2017 22:44

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5  և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:

Կորուստներ

  • Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu):
  • Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu):

Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող  Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):

  • Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա:

Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930