Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

Սեպտեմբեր 13,2017 23:03

2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող:

Մարտական կորուստներ

  • Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
  • Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:

Ոչ մարտական կորուստներ

  • Օգոստոսի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1985 թ. ծնված Վարդան Գրիգորյանը անձնական հարցերի շուրջ վիճել է նույնպես պայմանագրային զինծառայող համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ, որից հետո վերջինս նստեցրել է նրան ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:
  • Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է զինծառայող, 1991 թ. ծնված Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):
  • Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930