Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկված բենզասղոցով հարձակվել է ոստիկանի վրա

Սեպտեմբեր 13,2017 23:23

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2016թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 16.20-ին Դիլիջան քաղաքում գտնվող իրենց տանը ալկոհոլային հարբածության վիճակում հայհոյել է իր կնոջը, ում ահազանգով ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներ Էմիլ Ղազարյանը, Կարապետ Մակվեցյանը, Արմեն Անդրեասյանը կատարելով իրենց ծառայողական պարտականությունները՝ պահանջել են դադարեցնել հայհոյանքները, սակայն Ա. Հովսեփյանը չի ենթարկվել, շարունակել է հայհոյել եւ սպառնալիքներ տալով, գործարկված բենզասղոցով հարձակվել է Արմեն Անդրեասյանի վրա, վերջինիս եւ մյուս աշխատողների կյանքի եւ առողջության համար գործադրել վտանգավոր բռնություն՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն հոդվածը նախատեսում է 5-10 ազատազրկում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Արման Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930