Լրահոս
Օրվա լրահոսը

Սելֆի` Գյումրի այցելած վարչապետի հետ

Սեպտեմբեր 14,2017 20:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը օրվա երկրորդ կեսին Գյումրի էր ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ-ում բնակվող, հայրենապաշտ բարերար, 96-ամյա բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Աղավնի» արհեստների կենտրոնի ու հարակից հյուրատան պաշտոնական բացմանը։

Ու թեև տեղի լրագրողներին, ինչպես միշտ, պաշտոնապես չէր ասվել վարչապետի այցի մասին, այդուհանդերձ գաղտնիքներ չսիրող Գյումրիում երեկվանից արդեն անգիր գիտեին կառավարության ղեկավարի գրաֆիկը։

Իրադարձությունից առաջ վարչապետի մամլո քարտուղարը լրագրողներին նախազգուշացրեց հարցեր չտալ կառավարության ղեկավարին, թեև նկատենք, որ պարոն Կարապետյանը, առանց մամլո քարտուղարի օգնության էլ, մեծ սիրով է շփվում տեղի լրագրողների ու առհասարակ գյումրեցիների հետ․ չի եղել որևէ դեպք, երբ որևէ գյումրեցի մի հարցով մոտենա նրան ու վարչապետը չկանգնի, չլսի, զրույցի չբռնվի։

Ինչևէ, այսօր վարչապետը շատ էր շտապում, երբ մոտեցավ իր մեքենային հեռանալու, գյումրեցի երիտասարդները կանգնեցրեցին նրան՝ խնդրելով սելֆի լինել իրենց հետ։ Կարեն Կարապետյանը մեծ սիրով համաձայնեց՝ լուսանկարողներին հնարավորություն տալով մի քանի կադր անել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930