Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցույթներում հաղթող Երևանի թիմերի անդամներին

Սեպտեմբեր 15,2017 18:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին:

Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար` ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ընտանիքների միասնականությունն ու  հաղթանակի մեծ ձգտումն է:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթում Երևանի թիմը վերադառնում է հաղթական գավաթով: Հաճելի անակնկալ էր այս տարի առաջին անգամ անցկացված տարեցների մարզական խաղերում Երևանի թիմի հաղթանակը: Դուք, իսկապես, օրինակ եք բոլորի և հատկապես նոր սերնդի համար՝ առողջ ապրելակերպը խթանելու և սպորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով: Գիտեք, որ սպորտի բնագավառը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի հաջողություններ ունենք: Անելիքներ այս ոլորտում, անշուշտ, շատ կան, բայց այս հաղթանականերով դուք մեզ ոգևորում եք, որպեսզի ներդրումներն այստեղ ավելի մեծ լինեն: Երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում, որ այն քաղաքականությունը, որն այսօր տարվում է, լինելու է շարունակական: Վստահ եմ նաև, որ սպորտի մասսայականացմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ հաջորդ տարի Երևանի թիմերի հաջողություններն այս մարզական ստուգատեսներում կավելանան», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով:

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մրցույթի եզրափակիչ փուլում երևանյան թիմի մասնակցությունը լավագույնս ապահոված տարեցները:

Թիմերի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերին են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:

Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ մրցույթի ակտիվ մասնակից Հայկ Մարգարյանը, որը եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշական թևկապը փոխանցել է թիմի նոր ավագ Էրիկ Մարտիրոսյանին:

Հանդիպման ավարտին «Լավագույն մարզական ընտանիք 2017» հանրապետական մրցույթի և  «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական խաղերի գավաթներն ի պահ են տրվել Երևանի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930