Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ

Սեպտեմբեր 16,2017 16:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սեպտեմբերի 16-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ 14900 անձ:

Անկախության տոնին ընդառաջ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում  Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիները, պուրակները, անտառային տարածքները, պողոտաներին, փողոցներին, հրապարակներին, դպրոցներին, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքները:

Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով, փոցխերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա՝ ինքնաթափեր, ամբարձիչներ, կռունկներ, ջրցան մեքենաներ և այլն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 74 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել  շուրջ 340 տոննա աղբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930