Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային աստղ Լու Բեգան խոստացավ հաջորդ այցին հայերեն երգ երգել (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2017 10:33

Համաշխարհային  լատին-փոփ, հիփ-հոփ, չա-չա-չա, ջազ երգիչ Լու Բեգան՝ Դավիդ Լուբեգան երեկ «Երեւանի երաժշտական երեկո» միջոցառման պատվավոր հյուրն էր: Միջոցառումը նվիրված էր Կամմի երաժշտական ակումբի 10 ամյակին:

Երգիչը համերգի ժամանակ անմիջական շփման մեջ էր հանդիսատեսի հետ, մի պահ նույնիսկ ամենաաշխույժներին հրավիրեց բեմ՝ միասին պարելու:

«Ցավոք սրտի հայերեն երգ չգիտեմ, բայց խոստանում եմ, որ հաջորդ տարի անպայման մեկ երգ երգեմ հայերեն»,-այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք որեւէ հայերեն երգ գիտե՞ք եւ կարո՞ղ եք երգել:

Երգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանը իր համար պատմական երկիր է եւ, որ նա հավանում է մեր երկրի կլիման, ժողովրդին, մշակույթը. «Շատ հաճելի է կրկին այցելել մի երկիր, որտեղ դեռեւս պահպանվում են ավանդույթները: Երիտասարդները պետք է իմանան Հիսուս Քրիստոսի մասին, իսկ ձեր ազգը առաջինն է դա ընդունել»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե երգիչն ունի այնպիսի երգեր, որոնք քաղաքական բնույթ են կրում, պատասխանեց. «Քաղաքականությունը բիզնես է, ես չեմ սիրում քաղաքականությունը»: Նրա խոսքերով՝ իր երգերի մեջ չկա քաղաքականացված ոչ մի տարր, ուղղակի առաջիկա ալբոմի երգերի մեջ առանձնանում է մի գիծ, որտեղ նշվում է հավատքի, հանդուրժողականության մասին. «Աշխարհի աղետները, չարիքը շատացել է դրա միակ պատճառը մարդկանց անտարբերությունն է եւ հավատքից հեռանալը»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930