Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը բացելու համար Երեւանից պաշտոնյաների են սպասում

Սեպտեմբեր 17,2017 21:50

Այսօր`սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ից մինչեւ հիմա, ավելի քան երկուսուկես ժամ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում միջպետական ավտոճանապարհը փակել են: Ճանապարհը փակելու պատճառով ճանապարհին ավտոմեքենաների մեծ խցանում է առաջացել: Տավուշի մարզի տարածքից շատ ավտոմեքենաներ Երեւան հասնելու համար ստիպված են անցնել երկար ուղի՝ Ճամբարակով:

Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ ճանապարհ փակողների թիվը մի քանի հարյուրի է հասնում: Ճանապարհը փակածների հետ բանակցել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ անտառում փայտ պատրաստելու համար իրենց տրված փաստաթուղթը 3 օր  օգտագործման ժամկետ ունի, իրենք չեն հասցնում այդ ժամկետում վառելափայտ պատրաստել:

Գ. Թամրազյանը հայտնեց, որ միջպետական ավտոճանապարհը բացելու  նպատակով ճանապարհ փակողների հետ հանդիպելու համար սպասվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալի, Հայանտառի գլխավոր տնօրենի տեղակալի, բնապահպանության նախարարի տեղակալի կամ բնապահպանական պետական տեսչության պետի ժամանումը Հաղարծին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930