Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչարձանում փակել են դեպի Ճամբարակ տանող ճանապարհը

Սեպտեմբեր 17,2017 22:12

Սեպտեմբերի 17-ից ժամը 18.30-ից բողոքի ակցիայի մասնակիցները   Հաղարծին գյուղում փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն մինչեւ այժմ փակ է մնում: Տավուշի մարզից շատ ավտոմեքենաներ Ճամբարակով էին Երեւան հասել: Մեր հրապարակմանը արձագանքելով՝ համացանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ փակ է նաեւ Իջեւանից Ճամբարակ տանող ճանապարհը, ավտոմեքենաները ճանապարհից   վերադառնում են Նոյեմբերյան, որպեսզի Ստեփանավանով հասնեն Երեւան:

Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղում ճանապարհին քարեր թափելով`փակել են Իջեւանից դեպի Ճամբարակ տանող ճանապարհը: Այն ավելի քան մեկ ժամ փակ է: Իրավապահներն ասացին, որ այժմ ոստիկանների խումբ է մեկնել   Խաչարձան գյուղ, որպեսզի այդ գյուղով ձգվող, դեպի Ճամբարակ տանող ճանապարհը բացեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930