Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղաչանքս այն է, որ մեր սիրելի երկիրը չպարպեն». Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյան

Սեպտեմբեր 18,2017 18:01

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, անշուշտ, այս տարվա համաժողովին ավելի շատ մարդ է մասնակցում՝ թվով եւ որակով ավելի է մյուս տարիների համեմատ: Ես ուզում եմ նաեւ նշել, որ պետք է ավելի գործնական լինել, առաջինն անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, կարեւոր է նաեւ Սփյուռքի դերակատարությունը: Այսօր նաեւ Սփյուռքն է մաշվում, նաեւ Հայաստանից արտագաղթող նոր սերունդը: Դժբախտաբար, հուսահատությունը, անտարբերությունը, հայերից ու Հայաստանից իրենց հեռու պահելու ցանկություն ենք տեսնում նրանց մոտ՝ նեղացած ու դժբախտացած, կարծես ուզում են իրենց կապերն ամբողջությամբ Հայաստանի հետ խզել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից  Կիպրոսի հայ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը:

Ըստ նրա՝ Հայաստանից արտագաղթող նոր սերունդը հեռանում է  նեղացած ու հուսահատված, դրա համար էլ ցանկանում է կապերը խզել Հայաստանի հետ. «Աղաչանքս այն է, որ մեր սիրելի երկիրը չպարպեն, մեզ շատերն են ասում՝ եթե այդքան սիրում եք, եկեք դուք էլ ապրեք, ժամանակը կգա, մենք էլ կգանք՝ ամեն մեկս մեր առաքելությունն ունենք տարբեր երկրներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930