Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում չծառայած պաշտոնյաներն ի հայտ են գալու. Վիգեն Սարգսյանի նոր նախաձեռնությունը

Սեպտեմբեր 18,2017 18:08

Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ խոսեց ազգ-բանակ կոնցեպտի մասին եւ ուշագրավ հայտարարություն արեց՝ սպասվող որոշ օրենսդրական փոփոխությունների մասին: Նա ասաց, որ քանի որ ԶՈւ-ն մեր պետության համար այդքան կարեւոր կառույց է մեր պետության եւ պետականության համար, դրանք լուծում են մեր կենաց մահու խնդիրները, չափազանց կարեւոր է, որ մեր ողջ հասարակությունը լիարժեք վստահի զինված ուժերին: Ուստի պետք է լուծեն մի քանի խնդիր. «Առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարն է եւ զինված ուժերում արդյունավետության բարձրացումը, որի ուղղությամբ զգալի քայլեր այս ընթացքում արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան: Երկրորդը՝ ընդհանուր բարեվարքությունն է: Ես այսօր, այստեղ ուզում եմ հայտարարել մի բան, որ դեռ հանրությանը չեմ հայտարարել, բայց քննարկել եմ եւ իմ գործընկերների հետ կառավարությունում եւ էթիկայի հանձնաժողովի հետ: Գիտեք, որ մենք ունենք շատ կայացած կառույց՝ Էթիկայի եւ եկամուտների հայտարարագրման հանձնաժողով կոռուպցիայի դեմ պայքարի համար: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական փոփոխություններ առաջարկել՝ պետական պաշտոնյաների հայտարարագրերի մեջ, անպայման, հայտարարագրվելու է հայտարարագրողի եւ իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը եւ ոչ միայն այն՝ ծառայել է, թե չի ծառայել, այլ նաեւ՝ ունի՞ տարկետում կամ ազատում: Իսկ եթե ծառայել է՝ կամընտիր կարողանալու է նաեւ նշել, թե մարտական հերթապահություն իրականացնող, որ զորամասում է անցել ծառայությունը»:

Ըստ նախարարի, սա հաշվետվողականությունը կբարձրացնի:

Նա անդրադարձավ եւս մեկ հարցի, որը բանակի խնդիրները վեր կհանի. «Դիտակետ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր զորացրված զինվորի տուն գնում է հատուկ մասնագետ մասնավոր սոցիոլոգիական ընկերությունից եւ մոտ 60 կետից բաղկացած հարցաթերթ է լրացնում զինվորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930