Լրահոս
Օրվա լրահոսը

Rammstein-ը հերքել է, որ ավարտում է կարիերան

Սեպտեմբեր 18,2017 20:40

Rammstein խումբն իր պաշտոնական կայքում հերքել է, որ ավարտում է կարիերան:

«Չնայած մամուլում տարածված հաղորդագրություններին՝ խումբը հրաժեշտի ալբոմի կամ վերջին հյուրախաղի որևէ «գաղտնի ծրագիր» չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երաժիշտները հավելել են, որ իրենք այժմ աշխատում են նոր երգերի վրա:

Ավելի վաղ խմբի կիթառահար Ռիխարդ Կրուպեն հայտարարել էր, որ իրենց նոր ալբոմը կարող է լինել վերջինը:

Գերմանական Rammstein մեթալ-խումբը ձևավորվել է 1994թ. Բեռլինում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930