Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ. «Եթե արտագաղթը չդադարի, կունենանք պետություն առանց ժողովրդի». «Ա1+» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 22:58

Ամերիկահայ դաշնակցական Տիգրան Պապիկյանը Սփյուռքին էլ է մեղադրում Հայաստանից արտագաղթի չդադարող հոսքի համար.

«Սփյուռքի մեղավորությունը նրանում է, որ նախ պետք չէ քաջալերել արտագաղթը»,- ասում է Տիգրան Պապիկյանը:

Հայաստանի իշխանություններին ինքը չի մեղադրի արտագաղթի համար՝ թող իրենք իրենց մեղադրեն: Բայց եթե արտագաղթը չդադարի, կունենանք պետություն առանց ժողովրդի»:

«Մենք անձնասպանության ճամփան բռնած ենք»:

Սփյուռքահայ հյուրը հիասթափված է՝ արտագաղթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ընդհանրապես թեմա չէ՝ այդ դեպքում ինչի համար ենք հավաքվել.

«Այսօր մարդուժի պակասը զգալի է գործի ոլորտների մեջ, շատ շուտ ատի պիտի զգացվի բանակի մեջ, երբ բնակիչներ չկան», – կարծում է  պարոն Պապիկյանը:

Գրիգոր Սողոմոնյանը Ավստրալիայի դաշնակցական է՝ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը: Ինքը չգիտի, թե ինչու են հայաստանցիները փախչում Հայաստանից: Հույս ունի դրանց պատասխանը ստանալ այս համաժողովից, որտեղ արտագաղթը թեմա չէ: Փոխարենը Հայաստանում տնտեսական մենաշնորհը նրան տեսանելի է.

«Ավստրալիո մեջ մոնոփոլի գոյություն չունե»,- նկատել է տալիս նա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930