Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը

Սեպտեմբեր 20,2017 17:29

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը:

Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված  ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ:

«Երևանի քաղաքապետարանը ողջունում և կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք ուղղված են սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող աջակցությանը: Մենք բաց ու պատրաստակամ ենք մշտապես աջակցելու մշակութային նման միջոցառումներին»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսի բացման առթիվ հրատարակվել է նաև աշխատանքների գիրք-ալբոմը: «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930