Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական. ffa.am

Սեպտեմբեր 20,2017 22:45

ffa.am. Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930