Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մոմավառություն «Եռաբլուր» փառքի պանթեոնում` Անկախության տոնին ընդառաջ

Սեպտեմբեր 20,2017 23:44

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ)  200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում:

ՀՀ Անկախության օրվան ընդառաջ բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման շրջանակներում Եռաբլուրում ուսանողները նախ ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք: Մակրոտնտեսության ամբիոնի թեկնածու, դասախոս Հարություն Արզումանյանի շուրթերով հնչեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, ինչին հաջորդեց ՀՀ օրհներգի միասնական կատարումը ուսանողների կողմից:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, խոսելով ծրագրի նպատակի մասին, ասաց. «Մենք քանի որ շատ ենք արժևորում անկախության գաղափարը, մեզ համար կարևոր են այն հերոսները, որոնք իրենց կյանքի գնով նվիրեցին մեզ այս անկախությունը»:

Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ 2014-ից իրականացվող ավանդական այս ծրագիրը տարեցտարի ավելի շատ ուսանողների է համախմբում: Ուսանողական խորհրդի նախագահն ասաց, որ այս տարի բացի այն, որ աճել է Եռաբլուրում սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորող երիտասարդների թիվը, աճել է նաև մասնակից աղջիկների թիվը: Հովհաննես Հարությունյանը նշեց. «Եթե 2014-ին մեկ աղջիկ էր մեզ հետ Եռաբլուրում, ապա այս տարի նրանք էին մեծամասնությունը»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930