Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

Սեպտեմբեր 21,2017 15:23

Այսօր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հերթական ընտրական կոնֆերանսում ֆեդերացիայի նախագահ, ու  «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց: Aravot.am-ի տեղեկություններով, պատճառը ծանրաբեռնվածությունն է:

Հրաչյա Մուրադյան

Քվեարկությամբ միաձայն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը (նկարում), որն Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր եւ Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ավելի ուշ ՀՎՖ լրատվական բաժինը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Այսօր կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հերթական ընտրական կոնֆերանսը, որին ներկա էին ՀՎՖ 35 անդամներ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, Ազգային Օլիմպիական կոմիտեի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ավագ մասնագետ Սամվել Հարությունյանը։ ՀՎՖ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ֆեդերացիայի չորսամյա կատարված աշխատանքները և հայտարարեց, որ ցանկություն չունի առաջադրել իր թեկնածությունը ՀՎՖ նախագահի պաշտոնում։ՀՎՖ անդամները շնորհակալություն հայտնեցին Արթուր Բաղդասարյանին աջակցության և տարված աշխատանքի համար»: Նաեւ հավելված է. «Կոնֆերանսի մասնակիցների առաջարկով Արթուր Բաղդասարյանը ընտրվեց ՀՎՖ պատվավոր նախագահ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրաչյա Մուրադյանի հետ հարցազրույցը՝ քիչ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930