Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել». «Ա1+»

Սեպտեմբեր 21,2017 18:11

ՀԱԿ-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նեղ շրջանակում տոնեց Անկախության 26-ամյակը: «Երբ Հերակլը գնում է Պարսկաստան՝ hետ բերելու Քրիստոսի գերեվարված խաչը, նա երազ է տեսնում, եւ Աստվածն ասում է, որ այս պատերազմը դու հաղթելու ես, քանի որ քո կռիվն արդար է: Պարոն նախագահ, սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյան, քո եւ մեր պատերազմը արդար է, եւ մենք հաղթելու ենք, քանի որ մեր պատերազմը հայ ժողովրդի ազատության համար է, անկախության համար է: Եւ մենք մեր խաչը տանելու ենք, մենք այդ պատերազմում հաղթելու ենք»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

1991թ. սեպտեմբերի 21-ին 2 մլն 42 հազար ՀՀ քաղաքացի կողմ քվեարկեց ՀՀ անկախությանը: «Ժողովուրդն ասում է՝ օր կա, տարի արժե. սեպտեմբերի 21-ը հարյուրամյակ արժե, հազարամյակ արժե, քանի որ մեր սերունդը քվեարկեց հազարամյա ամբարված երազանքներն ի կատար ածելու համար, քանի որ մեր ժողովուրդը միակամ քվեարկեց ազատության ճանապարհը բռնելու համար: Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել»,- նկատեց Արամ Մանուկյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930