Լրահոս
Օրվա լրահոսը

«8 հատ էլ կնիկ ունեմ». Մանվել Գրիգորյանը՝ իր 8 մեքենաների եւ ունեցվածքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 16:53

Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին հարցրեց՝ կա տեսակետ, որ այն Մանվել Գրիգորյանը, որը ժամանակին կռվել է հայրենիքի պաշտպանության համար եւ ներկայիս պատգամավոր դարձած Մանվել Գրիգորյանը տարբերվում են իրարից, ի՞նչ կարծիք ունեք այս մասին: Գեներալ Մանվելը պատասխանեց. «Մանվելը մի հատ ա լինում, երկու հատ չի լինում: Եթե էդ գավրոշները խոսում են տենց բաներ, տենց բաներ են ասում…էն վախտ կռվի ժամանակ զինվոր էինք, հիմա քաղաքացիական ենք: Էն վախտ ես իմ երեխեքին էլ տարիներով չեմ տեսել, հիմա թոռներ եմ մեծացնում, պարզ չի՞ որոշ տարբերություն պիտի լինի: Հիմա ժողովրդի հետ եմ շփվում, ես տասը տարի մարդ չեմ տեսել՝ բացի Ղարաբաղի առաջնագծի ժողովրդից: Աղջիկ ջան, դուք ընձի չե՞ք ճանաչում, ես ի՞նչ եմ փոխվել, ամոթ ա: Ես 27 հազար քո նման աղջիկ ու տղա կան մինակ պատանի, որոնց դաստիարակում եմ ռազմահայրենասիրություն: 70 հազար մարդ կա, որից 25 հազարը ազատամարտիկներ են՝ գեներալներից բռնած գնդապետներ: Մի հատ իմացեք»:

Մեր հարցին՝ մամուլում հաճախ է գրվում ձեր ունեցվածքի մասին, որ 8 հատ ավտո ունեք, ձեր մեքենաները, ձեր ունեցվածքը…ի՞նչ կասեք այդ մասին՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ով որ շահարկում ա, ինքը շահարկված ա: Ուրեմն տգեղ մարդ ա…Եթե ինչ-որ մի բան էլ եղել ա, ուրեմն…պիտի չունենայի, հա՞, մատս դնեի բերանս, որ քո համար չշահարկվե՞ր»:

Մեր դիտարկմանը՝ 8 մեքենա, նորմալ է՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «8 հատ էլ կնիկ ունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930