Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մհեր. «Կոչումն ինձ համար  կարեւոր է, ես միշտ երազել եմ կոչում ստանալ»

Սեպտեմբեր 21,2017 17:09

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը մի շարք գործիչների տարբեր պարգեւների է արժանացրել , մասնավորապես երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ի թիվս այլոց, երգիչներ Մհեր Մեսրոպյանին  («Մգեռ Արմենիային»), Սիրուշոյին եւ Արամեին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Aravot.am-ը Մհերից հետաքրքրվեց` ինչ է տալիս իրեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: «Կոչումն ինձ համար  կարեւոր է, ես միշտ երազել եմ կոչում ստանալ, դա խթան է իմ երգով, աշխատանքով ժողովրդին ծառայելու, ստեղծագործելու: Դա հարգանքի նշան է, որ այդ մարդը վաստակել է»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, թե միայն նախկին խորհրդային տարածքի երկրներում են վաստակավորի եւ ժողովրդականի կոչումներն արժեւորում, մինչդեռ արտասահմանում դրանք անհասկանալի են, Մհերը պատասխանեց, որ դրսում էլ այլ կերպ են արվեստագետներին խթանում:

Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք վաստակավոր արտիստի կոչում ստանալը կանդրադառնա՞ կորպորատիվ հավաքույթներին մասնակցելու համար վճարվող իր հոնորարի վրա: Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Դա ոչ մի դեր չի խաղում, արտիստի հոնորարի վրա անդրադառնում են իր աշխատանքը, ճանաչումը, հարգանքը եւ ոչ թե հոնորարը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երևի իր հարսանիքի օրը Առաջին Տիկնոջը նվիրված երգի համար է ստացել կոչումը: Մենք ձեզ երգ՝ դուք մեզ կոչում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930