Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան

Սեպտեմբեր 21,2017 17:57

Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:

Այսօր՝ անկախության օրվա առիթով, Սերժ Սարգսյանը արվեստի մի շարք գործիչների վաստակավոր արտիստի կոչումներ է շնորհել: Վաստակավորների թվում են երգիչներ Արամեն, Մհերը, Սիրուշոն, «Կարգին սերիալի» Մկոն եւ ուրիշներ:

«Ինձ համար դա սովետիզմ է, սովետական միության մնացորդներ՝ որպես մանիպուլյացիա մարդկանց համար: Կոչումներն ինձ համար արդեն ծիծաղելի, զավեշտալի են»,-Aravot.am-ին ասաց Լալա Մնացականյանը:

Նրա խոսքով, կարծրատիպ կա, որ եթե կոչում չունես, ուրեմն լավը չես. «Այդ խաղի կանոններն են մեզ հրամցնում: Մեզ հրամցնում են, որ եթե կոչում չունես, ուրեմն լավը չես: Մարդիկ էլ իրենց կոտորում են, որ լավը լինեն, էլ չգիտեն, որ կոչումները ոչ մի նշանակություն չունեն, մարդիկ կան, որ ոչ մի կոչում չունեն, բայց շատ սիրված ու հարգված են ժողովրդի կողմից, ու մարդիկ էլ կան, որ կոչումներ ունեն, բայց տեղյակ չեն, թե ովքեր են իրենք»:

Մեր հարցին, թե նախորդ փորձը հաշվի առնելով՝ ինչ եզրահանգման եք եկել, ովքեր են հիմնական կոչումներ ստացողները, դերասանուհին պատասխանեց. «Կոչումներն արդեն սկսում են ստանալ մարդիկ, ում որոշում է սիրել նախագահը կամ չսիրել: Այսինքն, սկսել ենք զբաղվել նրանով, որ մեզ նախագահը շատ սիրի, որ մեզ կոչում տա: Կոչումը համով կոնֆետն է, կակա են մեզ տալիս, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ես չգիտեմ կոչումը համով կոնֆետ է,թե ոչ,բայց որ իրենով անելու ամենաստոր ճանապարհն է՝ կասկած չկա:

  2. Armine G says:

    «Կարգին սերիալի» Մկոն իհարկե կստանա, բայց «Կարգին սերիալի» Հայկոն երբեք:

  3. Մանուշ says:

    Լալա, դու կոչումդ ստացել ես, պրծել, էլ չես ուզու՞մ ուրիշները ստանան: Կոչումների փոխարեն թող փող տան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930