Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքից դուրս եկած գազելները՝ Երեւան-Վայք երթուղում

Սեպտեմբեր 21,2017 18:55

Երեւանից Վայք երթուղային տրանսպորտով գնացող ուղեւորներին ճանապարհին լուրջ փորձություններ են սպասվում: Նախ արտառոցն այն է, որ սովորական գազելում նախատեսվածից շատ նստատեղեր կան, վարորդներն են ավելացրել գումար աշխատելու համար, ոչինչ որ, ուղեւորներն իրար պինդ գրկած են Երեւանից մի քանի ժամ հեռու գտնվող մարզ հասնում: Ուղեբեռերով ու ուղեւորներով լցված կիսաքանդ գազելները ոչ միշտ են 1200 դրամը նախապես գանձած ուղեւորին ապահով տեղ հասցնում:

Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում կիսաքանդ գազելների ողջ անսարքությունը սովորաբար երեւան է գալիս:

Կան դեպքեր, երբ այս ճանապարհին, ուղեւորները ժամերով սպասում են, թե երբ գազելի վարորդն իր անսարք մեքենան կարգի կբերի, որ ճանապարհը շարունակի, այդ ընթացքում տղամարդ ուղեւորները գազել են բրդում վերեւ-ներքեւ, որ մի կերպ «խոդ» ընկնի: Այդ ընթացքում ճանապարհի կեսին մնացած ուղեւորներն իզուր են վարորդից իրենց վճարած գումարը խնդրում, որ այլ տրանսպորտով տեղ հասնեն, որովհետեւ վարորդը մի լավ մուննաթ է գալիս, հորդորում սպասել:

Լինում են դեպքեր, երբ գազելի հետեւի դռները չեն փակվում, ինչի հետեւանքով  ուղեւորների ուղեբեռերը հենց ճանապարհին են  թափվում, ինչը վարորդը նկատում է ասենք ճանապարհի մեծ մասը անցնելուց հետո, նորից կես ժամ անցած ճանապարհը հետ է  գալիս, փողոցի մեջտեղից ուղեբեռ հավաքելու: Լինում են դեպքեր, երբ ուղեւորները գազելում պետք է ժամերով սպասեն, որ վարորդը փչացած անիվը սարքի:  Հետաքրքրիր է՝ պարտադիր տեխզննման թուղթ ստացած այս տրանսպորտային միջոցները, երբ են վերջին անգամ տեխզննում անցել:

Ի դեպ, այս երթուղու ուղեւորների մշտական բողոքն այն է, որ երթուղայինները ֆիքսված հստակ ժամ չունեն շարժվելու: Գազելը շարժվում է այն ժամանակ, երբ վերջին ուղեւորը երթուղայինում լցվի: Իսկ այդ ընթացքը  կարող է տեւել օրինակ երկու կամ երեք ժամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930