Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Անկախության տոնը կարելի է նշել երկու տեղ՝ Եռաբլուրում եւ արցախյան ու ապրիլյան պատերազմի մասնակից տղաների շրջապատում»

Սեպտեմբեր 21,2017 23:30

Հայաստանի Անկախության օրը ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նշեցին քառօրյա պատերազմում վիրավորված եւ այստեղ բուժում ստացող զինվորների հետ: Մերօրյա հերոսներին շնորհավորելու եկել էին հասարակական եւ մշակույթի գործիչներ՝ համոզմունքով, որ Հայրենիքը պաշտպանելու համար ամենաթանկը՝ առողջությունը, զոհած տղաներն ամենից լավ գիտեն Անկախության գինը եւ հենց նրանք պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:

Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի գործիչ Գագիկ Գինոսյանը, շնորհավորելով տոնը եւ հիշելով նաեւ արցախյան ազատամարտում իրենց կյանքը հանուն անկախության զոհաբերած մեր հերոսներին, նշեց. «Այսօր երկու տեղ կա, որտեղ անկախությունը կարելի է նշել:

Դա Եռաբլուրն է եւ այս տղաները, որոնց շրջապատում կարելի է նշել մեր վաստակած անկախությունը: Այս երիտասարդ տղաները դեռ պետք է անկախությունը պաշտպանելու պատիվը փոխանցեն եկող սերնդին, որը պետք է այն պաշտպանի զորամասերում ու դիրքերում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, որոնք տքնաջանորեն աշխատում են տղաներին շարք վերադարձնել, որպեսզի նրանք ոչ միայն մասնակցեն տոնախմբություններին, այլեւ Հայաստանի պաշտպանությանը այնքան ժամանակ մինչեւ մեր երկիրը դառնա ռազմավարորեն անխոցելի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930